«Եվրոասիական հրեական կոնգրես» ՀԿ-ն Վրաստանի Սպորտի և երիտասարդության նախարարության աջակցությամբ Վրաստանի Բակուրիանի հանգստի գոտում կազմակերպում է «Հանդուրժողականության ակունքներ» միջազգային մանկապատանեկան ճամբարը: Ճամբարի հայաստանյան պատասխանատու մրցույթի արդյունքներով ընտրվել է կրթահամալիրի աշխատող Սուսաննա Դավթյանը: Հայաստանից ճամբարի մասնակից 21 սովորողներն ընտրվել են մրցույթով: Ճամբարին կրթահամալիրի սովորողների պատշաճ մասնակցությունն ապահովելու համար.
Հովականյան Արթուր - Ավագ դպրոց վարժ., 11-րդ դաս.
Մովսիսյան Լիա - Ավագ դպրոց վարժ., 11-րդ դաս.
Մովսիսյան Գոհար - Ավագ դպրոց վարժ., 11-րդ դաս.
Մկրտչյան Աննա - միջին դպրոց, 9-րդ դաս.Մ
կրտչյան Էլեն - Ավագ դպրոց վարժ., 11-րդ դաս.
Խանզրադյան Իզաբելլա - Ավագ դպրոց վարժ., 11-րդ դաս.
Խաչիկյան Շահանե – Գեղ. ավագ դպրոց, 12-րդ դաս.
Ոսկերչյան Տիգրան – Գեղ. ավագ դպրոց, 12-րդ դաս.
Ղարիբյան Արման – Գեղ. ավագ դպրոց, 12-րդ դաս.
Մկրտչյան Վահե - Ավագ դպրոց վարժ., 11-րդ դաս.
Հակոբյան Սարգիս – միջին դպրոց, 8-րդ դաս.
Կարապետյան Սուրեն - միջին դպրոց, 8-րդ դաս.
Միրզոյան Ռաֆայել – միջին դպրոց, 8-րդ դաս.
սովորողների մասնակցությունը համարել ուսումնական աշխատանք` հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 11-ը հանրակրթական դասընթացների ուսուցումը կազմակերպելով հեռավար.
սովորողների խմբին ուղեկցելու համար կրթահամալիրի դասավանդող Էմանուել Ագջոյանին գործուղել Վրաստան ս.թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը.
ճամբարին պատրաստվելու համար նշանակել ամենօրյա ուսումնական պարապմունքներ, որոնց հրավիրել մասնակցելու նաև երևանցի մյուս ճամբարականներին.
ռուսերեն. կընտրվեն և կմշակվենՀայաստանի և հայկական մշակույթի, հեղինակային կրթական ծրագրի, ճամբարի ծրագրով պահանջվող մյուս պրեզնետացիաները. պարապմունքի ղեկավար` Ժաննա Հակոբյան.
երգի-պար. ղեկավար` Արշակ Գասպարյան
ճամբարի կրթահամալիրիցի մասնակիցները իրենց հետ տանում են կրթահամալիրի ռուսերեն և անգլերեն տեղեկատվական թերթիկներ, կրթահամալիրային նյութերի ռուսերեն CD` ճամբարին նվիրելու համար (պատասխանատու՝ Զարուհի Առաքելյան), ֆոտոխցիկներ, ձայնագրիչներ, նոթբուք-նեթբուքներ (պատասխանատու՝ Մարի Գաբանյան), mskh.am նշաններ, շապիկներ, հայկական տարազ (տարրեր) (պատասխանատու՝ Թամարա Հարությունյան).
ճամբարի նախապատրաստական աշխատանքի և ճամբարային առօրյայի անընդհատ լուսաբանումը պատմությամբ, ֆոտոշարով, տեսանյութով, ռադիոնյութով, ֆիլմով, համարել պարտադիր ուսումնական աշխատանք.
խմբի մեկնումը հոկտեմբերի 30-ին` ժամը 21:00, «Սասունցի Դավիթ» կայարանից, վերադարձը` նոյեմբերի 12-ին.
մասնակիցների սննդի և կեցության ծախսերը հոգում է ճամբարի կազմակերպիչ կողմը.
Երևան-Թբիլիսի-Երևան ճանապարհածախսը հոգում են սովորողների ծնողները:
Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան