• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արցախ, տեսա քեզ

Շատ էի ուզում տեսնել Արցախը, հատկապես հիմա՝ աշնանը: Ստեփանակերտում վերապատրաստող ուսուցիչների հետ գնալս չստացվեց. մի քիչ տխրեցի, բայց գիտեմ՝ ինձ հետ միշտ այդպես է լինում. մի բան չի ստացվում, որ ուրիշ՝ ավելի լավ բան ստացվի: Շատ էի ուզում երկար ճանապարհ անցնել, Արցախը տեսնել. տեսա...
Ֆիլմի մեջ չեմ պատմել ու չեմ գրել, որովհետև ուզեցի տեսածիս, տրամադրությանս ու զգացողություններիս մի մասը փոխանցել: Սա այն դեպքերից է, որ նույնիսկ ֆոտոխցիկս անզոր է ամբողջությամբ ընկալելու, փոխանցելու:
Նկարներում տեսարաններ են Ստեփանակերտից, Շուշիից, Գանձասարից, Մարտակերտից, Դադիվանքից ու դրանք իրար կապող ճանապարհներից:

Արցախ, ապշելու աշխարհ ես, աշունդ՝ աշուն, անտառդ՝ անտառ, լեռդ՝ լեռ, ժայռդ՝ ժայռ, ջուրդ՝ ջուր, ու պատմությունդ. հետքդ մնաց...
Շնորհակալ եմ, տիար ջան, հնարավորությանս համար, օրերիս՝ այսքան շռայլ լինելու համար:

Ուզում եմ շատ ապրել ու երկար ճանապարհ գնալ: