Մարդկային մտքի առանձնակի թռիչքներն, անշուշտ, տարածվում են տիեզերքում՝ թողնելով իրենց հետքը սերունդների մտահորիզոնում: Այս առանցքի մեջ մարդու պատկերացումներն ազատության մասին դառնում են առաջնային: Երբ խոսում ենք ազատության մասին, բայց չենք կիրառում այն մեր կյանքում, արժեզրկվում է այն բառիս բուն իմաստով՝ դառնալով ինքնանպատակ: Չէ՞ որ այս կյանքում ոչ մի բան չի կարող ինքնանպատակ լինել: Ազատության մասին մարդկանց մի ստվար մասի թյուր կարծիքները շատ հաճախ պատուհաս են դառնում մի ողջ հասարակության համար: Աստված մարդուն ստեղծեց ազատ կամքով, բանականությամբ, ո°վ ենք մենք, որ սահմանափակենք Աստծո կողմից մարդկությանը շնորհված սիրո այդ մեծ դրսևորումը: Ազատությունը ներքին հոգեկան անխռով մի վիճակ է, և ով չի՛ կարող հասկանալ, ընկալել և իրագործել այն, ուրեմն նա զուրկ է առաքինությունից: Ճշմարիտ ազատությունն ամեն մարդու չի տրվում, և այն ո՛չ կգնես, ո՛չ էլ ձեռք կբերես, եթե քո արյան, քո գեներում չկա, կամ էլ կա, սակայն դու քո սրտում սեր չունես, դառնում ես քննամոլ, մանրախնդիր, կամազուրկ և այսպես շարունակ: Եկեք սիրենք, հարգենք միմյանց և միշտ հիշենք ոսկե կանոնը. «Ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այնպես էլ դուք արեք»: