• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սուլխան-Սաբա Օրբելիանու առակներից-Կատվի մեծացրած առյուծը

Մի կատու զբոսնում էր: Տեսավ մի էգ առյուծ, որը սատկել էր և իր ձագին որբ թողել: Կատուն ձագին տարավ և սկսեց պահել: Երբ առյուծը մեծացավ, սկսեց որս անել և սնվել: Սակայն մի օր առյուծը որս չգտնելով` որոշեց ուտել իրեն մեծացրած կատվին: Կատուն դա նկատեց և փախավ` բարձրանալով ծառի վրա: Առյուծը պառկեց ծառի տակ և դիմեց կատվին. - Ինձ պահած և մեծացրած ամենասիրելի մայրիկ, դու սովորեցրել ես ինձ քո բոլոր հնարքները, բայց ինչո՞ւ չես սովորեցրել ծառ բարձրանալ: Կատուն պատասխանեց. - Այս մեկն էլ ինձ պահեցի, որ այսպիսի վիճակում ինձ փրկի:

Վրացերենից թարգմանեցին և կարդացին`Մերի Շարոյանը -11 դաս. Հայկ Ղազարյանը- 11 դաս. Նելլի Ալավերդյանը- 12 դաս.

AttachmentSize
Audio icon vrac.mp3853.04 KB