• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամփոփվեցին «Ուլիսես» մրցույթի արդյունքները

Դեկտեմբերի 5-ին Նարեկացի արվեստի միության սրահում ամփոփվեցին «Դպրոցական բլոգ» նախագծի հայտարարած «Ուլիսես-2» և iRegion քաղաքացիական լրագրության հարթակի պատմվածքի մրցույթների արդյունքները:

«Ուլիսես-2» մրցությին մասնակցելու համար դիմել էին 26 հեղինակ` 30 պատմվածք: Այն միայն պատանիների, անչափահասների համար էր: Մրցույթը «Ուլիսես» է կոչվել ի պատիվ Ջեյմս Ջոյնի «Ուլիսես» վեպի, որը հայերեն է թարգմանվել անցած տարի:

Ամփոփվեցին նաև նույն կազմակերպության հայտարարած iRegion մրցույթը 20-30 տարեկանների համար էր: Այս մրցույթին ներկայացված պատկվածքներն էլ 16-ն էին:
Կրթահամալիրի սովորողներից Ավետիսը, Վիտալին, Սոնան ուՄերին մրցույթին ներկայացրել էին իրենց պատմվածները: Ավետիսն ու Մերին երկուական պատմվածք: Մրցանակաբաշխությանն էլ ներկա էին, սպասում էին, որ իրենց անունները լսեն:

Սկզբում խոսեցին մրցույթի կազմակերպիչները, հետո եկավ մրցանակների հանձնման պահը: IRegion մրցույթի հաղթող ճանաչվեց Անահիտ Ալեքսանյանը: Մյուսները ստացան խրարուսական մրցանակներ ու պատվոգրեր:
«Ուլիսես 2»-ին մասնակցած բոլոր պատանիները ստացան հավաստագրեր: Մեր կրթահամալիրից Շարոյան Մերին ստացավ թեմատիկ մրցանակ: Հատուկ մրցանակ ստացավ նաև Արսենյան Սոնան:

Սահմանված  գլխավոր մրցանակը` 30 հազար դրամ, ինչպես նաև` «Ուլիսես» գիրքը` թարգմանիչ Սամվել Մկրտչյանի կողմից ստացավ հաղթող Ռուբինա Դավթյանը:

Մեր մասնակցնությունը կարևոր էր նրանով, որ մրցույթի հովանավորները` USAID (Զարգացման ամերիկյան գործալակությունը), Internews (Ինտերնյուս), Eurasia Partnership foundation (Եվրասիա համագործակցության հիմնադրամը), նկատեցին, որ ամենակտիվը մեր կրթահամալիրի սովորողներն են եղել: Նրանք շեշտեցին, որ մեզ մոտ խրախուսվում է սովորողների ստեղծագործականությունը:

Կարևոր էր ոչ միայն մրցույթին մասնակցելն, այլև ներկայանալի խմբով մրցանակաբաշխությանը ներկա լինելը. միջազգային կառույցների ներկայացուցիչների մոտ դա ստեղծեց տպավորություն, որ կրթահամալիրը կագնած է իր սովորողներից յուրաքանչյուրի թիկունքին: 

Վիկա Մարկոսյան, Թամարա Ստեփանյան

 10-րդ դասարան

info.mskh ակումբ