Վերջապես Ավագ դպրոցն էլ կունենա տոնածառ: Անցած շաբաթվանից սկսվել են աշխատանքները: Նրանք ամենասկզբում փնտրում էին բարձրահասակ մարդ, որը կօգնի ամրացնել տոնածառի վերևի մասը: Ավելի բարձրահասակ, քան ընկեր Արտակն էր, չգտնվեց: Սակայն նրա հասակ էլ քիչ էր, և նա սովրողներից մեկին բարձրացեց, որ ձողիկները թելերով ամրացնի առաստաղին:
Ընկեր Մարիամը, ընկեր Լիլիթը ու աշակերտներն օգնում էին միմյանց պարաստել տոնածառ: Աշխատանքը շատ հետաքրքիր էր անցնում, բայց որոշ դժվարություններով: Աշակերտները միմյանց օգնելով փորձում էին ձողիկները անցկացնել թելի մեջ: Մի խումբ աշակերտներ էլ հավաքվել էին, և դիտում էին: Բոլորը շատ ուրախ էին. վերջապես ավագ դպրոցում տոնածառ են տեղադրելու:
Ավագ դպրոցի տոնածառը տարբերվելու Միջին դպրոցի, գրադարանի և կրթահամալիրի մյուս տոնածառներից: Հարսի քողը յուրօրինակ տեսք է տալու Ավագ դպրոցի տոնածառին:
Մեկ օրում այն ավարտել չի հաջողվել: Այսօր էլ Ավագ դպրոցի սովորողները շարունակում են աշխատանքը: Իր օգնությունն էր բերել նաև Սամվելիկը` ընկեր Մարիամի որդին:
Հուսանք` վաղն արդեն իր ողջ հմայքով մեզ կներկայանա:
Լիլիթ Մովսեսյան
info.mskhակումբ