Ձմեռ պապիկի նստավայրի հատուկ թղթակիցը հիմնական դպրոցից հաղորդում է.
Այսօր Հիմնական դպրոցում կազմակերպել էին խոհանոցային մրցույթ: 1-ն և 2-դ ջոկատները մրցում էին միմյանց հետ: Մենք` 1-ին ջոկատը, պատրաստել էինք համեղ տորթ, իսկ 2-րդ ջոկատը` մի քանի տեսակ աղցաններ: Սկզբում մենք գումար հավաքեցինք և գնացինք գնումների: Տորթի պարագաները գնեցինք և եկանք դպրոց: Երբ եկանք դպրոց, նկատեցինք, որ 2-րդ ջոկատը արդեն սկսել է աղցանը պատրաստել: Մենք էլ հանեցինք տորթի պարագաները և սկսեցինք: Մեր տորթը պետք է ունենար ձնեմարդու տեսք և դա մեզ մոտ շատ լավ ստացվեց: Եվ վերջապես ավարտեցինք, իսկ 2-րդ ջոկատը դեռ չէր վերջացրել: Մի քանի րոպե սպասեցինք նրանց: Նրանք էլ ավարտեցին և սկսեցինք համտեսել, երկուսն էլ շատ լավ էր ստացվել: Բայց միսս Սրբուհին ասաց, որ մեր տորթը ավելի լավ է ստացվել, չնայած մի քիչ կասկածելով, որովհետև աղցանը նույնպես շատ համեղ էր: Միսս Սիրբուհին ասաց, որ եթե նորից այսպիսի մրցույթ կազմակերպենք, աշխատենք նույն բաները պատրաստել, օրինակ` երկու ջոկատներն էլ տորթ պատրաստեն կամ աղցան, որպեսզի նա կարողանա ճիշտ որոշում կայացնել:
Ձմեռ պապիկի նստավայրի հատուկ թղթակից Սահակյան Սիրուշիկ
Հիմնական դպրոց