• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր առաջին հանդիպումը

1985թ., երբ ես ծնվեցի առաջին անգամ, ասում են, նվեր ստացա մեծ նվագարկիչ, որոնք այն ժամանակ աշխատում էին նույնքան մեծ սկավառակներով: !989թ., երբ ի զորու էի ինչ-որ բան հասկանալ, այդ սարքով լսում էի երգեր, որոնց իմաստը շատ դեպքերու չէի էլ հասկանում: Ու այդ երգերից մեկն էլ Չելենտանոյի <<Azzurro>> կատարումն էր: Չգիտեմ ինչու, ու չգիտեմ ինպես, բայց երգն ինձ թվաց չափազանց հարազատ, երևի հոգու կանչ էր: Այդ օրվանից Չելոն(նրան դուր է գալիս, երբ մեր առանձին զրույցներում, ես նրան այդպես եմ անվանում) ինձ դարձավ հարազատ: Եկան իննսունականների սկբզները և օրվա մեջ երկու ժամ եղած լույսը սիրով օգտագործում էի Molleggiatio-ին լսելու համար: Երբ ավելի գիտակից հասակում ծանոթացա նրա կյանքի և գործունեության հետ, Ադրիանոն դարձավ իմ...Չգիտեմ, որպես կանոն, երգիչների և դերասանների մեջ ես կուռքեր չեմ ունենում: Այս դեպքում էլ կուռքը բառը սխալ է արտաբերել, քանի որ նա կենդանի Մարդ է և խորհրդատու: Ադրիանոն ծնվեց այն ժամանակ, երբ նրա մայրն արդեն քառասունչորս տարեկան էր: Ընտանիքում նա հինգերորդ երեխան էր: Տասներկու տարեկանում թողնում է դպրոցը, որպեսզի աշխատի և օգնի ընտանիքին: Աշխատում է ժամագործի արհեստանոցում և երգիչի մասնագիտությունից առավել՝ սիրահարվում է ժամագործի մասնագիտությանը: Իր զրույցներում, նա միշտ էլ հիշատակում է, որ հոգով ժամագործ է: Այժմ Ադրիանոն ապրում է բոլորից առանձին, կնոջ՝ Մորիի հետ: Այսօր լրանում է մեծ Մարդու 75 ամյակը: Արդարացված Ծնունդ է:

Հ. Գ.

Շնորհակալություն Հրակ Թորոսյանին, նկարի համար: