Կրթահամալիրում իսկական եռուզեռ է: Մայր դպրոցում Դիջիթեք էքսպոյի բոլոր մասնակիցները կարգի են բերում իրենց տաղավարները: Դպրոց-պարտեզի տաղավարն ամենաառաջինն էր պատրաստ: Ու դեռ ամենագունեղն է:
Այստեղ արդեն բացվել են նաև Դիջիթեքի գործընկերների տաղավարները։ «Նարիրի» կոնսորցիումի «Ինստիգեյթ» ուսումնական կենտրոն-հիմնադրամը:Նրանք առաջին անգամ են մասնակցում մեր դիջիթեքին: Նրանց ներկայցուցիչներից Ամալյան ասաց, որ իրենք նպատակ ունեն զարգացնել ՏՀՏ հանրակրթությունում:
Այստեղ են նաև «Տաթև» գիտակրթական համալիրի ներկայցուցիչները:
Էքսպո են այցելում բարեկամ դպրոցներից եկած մասնակիցները: Եկել են Շուշիի Խ.Աբովյանի անվան դպրոցից և Վայքի Խնձորուտ գյուղի դպրոցից:
Շուշեցիները դիջիթեքին ներկայցրել են Շուշիի մասին պատմող ֆիլմեր:
Սյուզան Գալստյան
Info.mskh ակումբ