• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Փետրվարի 5-ն՝ ամփոփ

 

Փետրվարի 5-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում դիջիթեքյան աշխատանքները կրկին սկսվեցին առավոտյան ընդհանուր պարապմունքով.  կրթահամալիրի ութ դպրոցներում սովորողները Հանրակրթական դիջիթեքի արցախցի, խնձորուտցի մասնակիցների, հյուրերի հետ ամփոփեցին նախորդ օրվա աշխատանքը, դիտեցին մրցույթին ներկայացված նյութեր, միասին պարեցին, երգեցին։

Ժամը 10-ից սկսեցին բաց պարապմունքները. մեդիահանրակրթության կազմակերպման իրենց փորձը ներկայացնում էին կրթահամալիրի Նոր դպրոցը և սովորողների նախասիրությունների զարգացման ակումբները։  Սովորողները ցուցադրում էին ազատ մտածելու և արտահայտվելու, համակարգչային ծրագրերից և ՏՏ այլ միջոցներից օգտվելու իրենց հմտությունները: 

Հանրակրթական Դիջիթեքի երկրորդ օրը մեկնարկեց նաև մեդիահմտությունների առաջնությունը:  Ժամը 13.00 Գեղարվեստի ավագ դպրոցի ցուցասրահում կերպարվեստի, դիզայնի խորացված ուսուցման 10-12-րդ դասարանի սովորողների առաջին կիսամյակի հաշվետու ցուցահանդեսի բացումն էր. աշխատանքները ներկայացվում էին նաև էլեկտրոնային եղանակով։

Օրվա պաշտոնական մասն ավարտվեց ՏՏ ոլորտի առաջատար մասնագետների վարպետության դասերով և սեմինարներով` «3D մոդելավորումըհանրակրթությանմեջ», «Ամենաարագ համացանցը հանրակրթության մեջ», «Նոթբուքն ինձ դասընկեր. «Ինթելի» նորուսումնական նեթբուքը», «Նաիրի» կոնսորցիումը և նրա նախագծերը», «Թեստերի կառավարման համակարգ», «Եկամուտի աղբյուր` ժամանակակից ինտերնետ տեխնոլոգիաների կիրառմամբ»…  

Օրվա ընթացքում Հանրակրթական Դիջիթեքի մասնակիցներին միացավ Լոռու մարզի գյուղական համայնքների 10-11-րդ դասարանցիների խումբը։ Նրանք, ինչպես նաև Հանրակրթական դիջիթեքի շուշեցի, վայոցձորցի մասնակիցները,  դիջիթեքյան օրվա վերջում կրթահամալիրիցիների հետ իրականացնում են հայրենագիտական-մշակութային ծրագիր։ Երեկոյան ժամանեցին Հանրակրթական դիջիթեքի մասնակից Ստեփանակերտի, Ասկերանի խմբերը, որոնց նույնպես տեղավորվեցին կրթական փոխանակումների կենտրոնի կացարաններում։

Օրվա մասին ավելի մանրամասն, ինչպես նաև  փետրվարի 6-ի ծրագրին կարող եք տեղեկանալ mskh.am-ում։

 

Լիլիթ Աղաջանյան, Ավագ դպրոց-վարժարան, 10-րդ դասարան

info.mskh