Կրթահամալիրի տնօրենի` «Դպիրի» արխիվից
Անհատական համակարգիչն ու ինտերնետը`ուսուցման միջոց (ելույթ «Կրթությունը 10 տարի անց» համաժողովում. 23.12.06թ.)
Ամենակարևորը մոտ ապագայի մեր պատկերացումն է: Աշխատենք ինֆորմացիոն նոր տեխնոլոգիաների մասին իմանալ հնարավորինս շատ, քանզի անխուսափելիորեն առնչվում են բոլորիս: Որքան շատ իմանանք, այնքան քիչ կվախեցնեն մեզ:Իսկապես, իսկ ինչպիսի՞ն կլինի, ասենք, կրթությունը, եթե կապի արդի միջոցները, անհատական համակարգիչն ու որակյալ ինտերնետը հասանելի լինեն բոլորին` սովորողին, նրա ուսուցչին ու ծնողին:
2009թ., հունվար. Արդիական` գրավիչ և արդյունավետ ուսուցում
Չորս օր կրթահամալիրի մայր դպրոցի նորաստեղծ հինգ ՏՀՏ կաբինետներում կրթահամալիրի սովորողներն ու ուսուցիչները հրապարակային ցուցադրում էին իրենց հեղինակած տեսանյութերը, տալիս անհրաժեշտ մեկնաբանություններ: Իմ ձեռքին են ցուցադրված նյութերի ցանկերը (ավելի քան 230 տեսանյութ), որոնք տեղադրվել են նաև կրթահամալիրի ինտերնետ կայքում: Այսպիսով` առաջինից տասնմեկերորդ դասարանցի հարյուրավոր սովորողներ և մի քանի տասնյակ ուսուցիչներ տեսանյութերի հեղինակներ են: Այսօր` ստուգատեսի ամփոփիչ փուլին, հեղինակները կներկայացնեն նմուշներ այդ ցուցադրությունից՝ սահմանված անվանակարգերով ընտրված նյութերը...
2010թ. հունվար. Բարո՛վ եկար, սիրո՛ւն Մեդիա
2011թ. հունվարի . Կա մեդիա` կա կրթություն
Այս մի տարին, որ բաժանում է նախորդ ստուգատեսից, դարձավ բոլորիս մեդիակարողությունների զարգացման ու հնարավորությունների դրսևորման շրջան: Այսքան ակնհայտ, որ բավական է ընդամենը Հանրակրթական Դիջիտեքի ներկայացրած ամփոփիչ ցանկում համապատասխան սովորող կամ ուսուցիչ հեղինակի տողում սեղմել համապատասխան հղումը, ու դուք մեդիայի ցանցում կդիտեք տեսանյութը` 800-ից ավելի` տեսանյութեր, հոդվածներ, էլեկտրոնային հաշվետվություններ, թվային միջոցներով ստեղծված այլ նյութեր:
2012թ. փետրվարի 5. Մեդիան` անընդհատ աշխատանքի հնարավորություն
Ուսուցչուհի մայրիկն արձակուրդի իրավունք ունի, և շատերն օգտվում են երեք տարվա իրենց արձակուրդից: Նախկինում, մինչև ինտերնետը, մինչ մեր mskh.am-ը, մեդիամիջավայրի ու մեդիա-հաղորդակցության հաստատումը, աշխատողը երկու կամ երեք տարով մեկուսանում-կտրվում էր իր հավաքանուց, կրթական գործից: 2011-ին, հիմա, անհաղորդության պատի փլուզման, բլոկադայի ճեղքման ականատեսն ու մասնակիցը դարձանք: Ուռա~: Մեդիայի շնորհիվ յուրաքանչյուր ծնունդի (սուրբ է ծնունդը) բերած ուրախությունը, դարձավ յուրաքանչյուրինս, յուրաքանչյուր մայրիկ-աշխատող մեր մեդիայում պատմում-ներկայացնում է իր Ստեղծական աշխատանքը, իր Ստեղծագործությունը:
.... Վստահ եմ` հաջորդ Դիջիթեքում կկրճատվի անջրպետը ֆիզարձակուրդում գտնվողների և առայժմ չգտնվողների միջև։