Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին նշում է 40-օրական Հիսուսի տաճարին ընծայման տոնը՝ Տեառնընդառաջը: Հայ եկեղեցու կանոնի համաձայն, փետրվարի 13-ին՝ տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ և Անդաստանի արարողությունը, որով ավետում ենք տոնի սկիզբը: Այնուհետև մարդիկ եկեղեցուց իրենց տներն են տանում վառվող մոմերն ու իրենց բակերում վառում խարույկը, որը ժողովրդական գեղեցիկ ավանդույթ է: Իսկ փետրվարի 14-ին Եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կատարվում է նորապսակների օրհնության կարգ: