• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Համեմատում ու ընթերցում էին

Ինչպես տեղյակ եք, երեկ կրթահամալիրում պաշտոնապես հայտարարվեց գրքի տոն, որը իրականացվում էր «Զանգակ» հրատարակչության հետ միասին: Գրքերի ցուցահանդես վաճառքը բավականին բարձր տրամադրությամբ է իրականացվել: Այսօր ընթերցասրահում Լուսինե Բուշի սովորողները բաց դաս էին անցկացնում: Բան այն է, որ նրանք թարգմանել էին բանաստեղծություններ, իսկ երեկ տոնավաճառի ժամանակ տեսել էին նույն բանաստեղծությունների հրապարակված տարբերակը: Այսօր նրանք փորձում էին համեմատել իրենց թարգմանությունը «Զանգակի» թարգմանության հետ: Բավական հետաքրքիր դաս էր:

Ընթերցասրահում մի խումբ էլ կար, որ բաց դաս էր աանում: Պատվելի Թամարի խումբն էր: Նրանք էլ ընթերցանության ժամ էին հայտարարել, բոլորվ եկել էին ընթերցասրահ ու կարդում էին:

Վահե Ղարիբյան Info.mskh ակումբ