• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գարնան առաջին օրը դիմավորում ենք տագնապով

Հրաշալի է. գարունն իր դռները բացել է... Բարձր տրամադրությամբ և ոգևորված ողջունում ենք գարնան առաջին օրը: Սակայն այստեղից էլ ամեն ինչ սկվում է...
Նախապես տեղյակ էինք, որ այսօր տագնապ է լինելու մայր դպրոցում: Բոլորս պետք է պատսպարվեինք դպրոցից դուրս՝ հարակից տարածքում: Գրադարան. մոտավոր ժամը տասներկուսն է: Միջին դպրոցի աշակերտները դաս են անում իրենց ուսուցիչների հետ, իսկ ավագ դպրոց-վարժարանի 
մի քանի աշակերտներով նստած ենք անկյունում և զբաղված ենք ընթերցանությամբ: Հնչեց տագնապի ազդանշանը: Սկսեցինք խառնվել և արագ դուրս գալ ամենամոտ դռնից: Դուրս եկանք՝ հանդիպելով ցանկապատին: Հետո ինչ որ խոսակցություններ լսեցինք տագնապի կեղծ լինելու մասին: Ներս մտանք կրկին դպրոց: Սակայն գրադարանի թափանցիկ ապակիներից այն կող տեսարանը լարեց մեր ուշադրությունը: Մոտեցանք մարմարյա սրահին և հասկացանք,որ տագնապն ամենևին էլ կեղծ չէր և բարեհաջող դուրս եկանք՝առանց որևէ զոհի: Կարելի է ասել՝այսպիսի հետաքրքիր դեպքն ավելի արժևորեց այսօրվա «նախավարժանքը»: Բացի այս ու այն կողմ գնալուց և դպրոցից դուրս գալուց՝ արդեն ունենացանք ծիծաղելի հիշողություններ:

Քանի որ իսկական տագնապի ժամանակ կարող են մարդիկ վիրավորվել, այսօրվա ուսումնական տագնապի ժամանակ էլ վիրավորներ եղան: Նրանց արագ տեղափոխել էին բուժկետ ու ցուցաբերել էին առաջին օգնություն:

«Փրկվելուց հետո» հավաքվեցինք մարզադաշտում: Պարոն Բլեյանը գոհ էր տագնապի արդյունքներց, քանզի մեր գործողությունները կազմակերպված էին: Հուսամ՝ նմանատիպ տագնապները պարզապես կստուգեն մեր պատրաստվածությունը...

Իզաբելլա Խանզրատյան

Info.mskh ակումբ