• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առաջին հանրակրթական՝ գրքի տոն

Փետրվարի 28-ից մարտի 1-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հայտարարված էր գրքի տոն: Կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցի սաները գրքերի հերոսների կերպարներով դիմավորում էին կրտսեր ու միջին դպրոցի սաներին: Սովորողներից շատերը եկել էին ծնողների հետ:

Գրքի տոնի առաջին օրը Մարմարյա սրահում  կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ողջույնի խոսքից հետո սովորողները գրքային ֆլեշ մոբեր կազմակերպեցին: 
«Տիգրան Հայրապետյան» գրադարանի ընթերցասրահում սովորողները ինտերակտիվ թատրոն էին բացել: Ընթերցասրահում հեքիաթների հերոսները սովորողների հետ մի քանի խմբով գրքից ընտրում էին  հատվածներ, բաժանում էին դերերը, և մի քանի րոպե փսրձելուց հետո, ներկայցնում էին: Սովորողների մի այլ խումբ ընթերցում էր ամենից շատ դուր եկած հատվածը: Սովորողները ոգևորվել, մտել էին դերի մեջ, քննարկում էին, պատմում:  Գրքի հերոսները կենդանացել էին: Վերջում դիտեցին նախընտրած հերոսի մասին ֆիլմ:
Գրքի տոնը նշանավորելու էին եկել «Զանգակը-97» հրատարակչության ներկայացուցիչները: Կրթահամալիրի Մայր դպրոցի նախասրահում նրանք ցուցահանդես -վաճառք էին կազմակերպել, որտեղ հնարավոր էր մատչելի գներով գրքեր ձեռք բերերել: Մոտ հիսուն անուն գիրք էր ներկայացված՝ հեքիաթներ, հանելուկներ, տրամաբանական գրքեր, փիլիսոփայություն: Կրտսեր սովորողների համար ամենից պահանջվածը Պեպիի արկածներն էին, ավելի մեծերը հետաքրքրված էին «Ապրելու արվեստ» գրքի հատորյակներով: Ուսուցիչնրին ու ծնողներին գրավում էին Գրիգոր Գուրզադյանի երկերը: 
«Գրքի տոն կրթական հաստատությունում» նախագծի հեղինակը՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ղեկավար Մարի Գաբանյանն ասաց, որ այս տոնը կրթահամալիրում միշտ է լինելու: Պարբերաբար «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր  կայցելեն տարբեր հրատարակչությունները, կներկայացնեն իրենց նոր գրքերը, այդ կերպ գիրքը սովորողների կյանքում արժևորելու համար: 
 
 
Լիլիթ  Աղաջանյան
info.mskh