Տեխնոլոգիական ուսուցման ստուգատես
Մարտի 10-ապրիլի 2` սենյակային բույսերի կտրոնների, ծառերի-թփերի տնկիների արմատակալում-նախապատրաստում
Մարտի 24-ին` Ծաղկազարդ։ Դպրոցներում, պարտեզներում ծառատունկ։ Օրվա խրոնիկան` առցանց
Ապրիլի 2-7-ին` Հոգատարություն. ուսումնական նախագիծ
Ապրիլի 2-ին` Սածիլի օր նախակրթարանում, կրտսեր դպրոցում
Վա˜յ, մայրիկ ջան, տես.... տոն մանկական այգում
Ապրիլի 2-ին` Արհեստների ավագ դպրոցի Բուսաբանության լաբորատորիայի բացումը. սենյակային բույսերի կտրոնների տոնավաճառ
Ապրիլի 3-ին` Հիմնական դպրոցի տեխնոլոգիայի սրահի, մարզասրահի, կրթական փոխանակումների կենտրոնի նոր կացարանի բացում
Ապրիլի 4-ին` Նոր դպրոցի, Դպրոց-պարտեզի, Միջին դպրոցի, Գեղարվեստի կրտսեր դպրոցի տեխնոլոգիայի և բնագիտության սրահների ներկայացում
Ապրիլի 6-ին` Մայր դպրոցի ցուցասրահում ստուգատեսի տոնավաճառ, «Ձոն կնոջը» տոնախմբություն Մարմարյա սրահում
Ապրիլի 7-ին` ուխտագնացություն խոնարհված եկեղեցիներ. «Ձոն Աստվածածնին»
Մինչ ապրիլի 1-ը կրթահամալիրի դպրոցների սովորողների հայրիկների միջոցներով՝ մայրիկներից պահպանելով գաղտնիությունը, ձեռք են բերում, արհեստանոցում պատրաստում են թաղարներ:
Նախապատրաստված կտրոնները տնկում են դրանցում ապրիլի 1-7-ը ընկած ժամանակահատվածում՝ Գարդենիա ակումբի սովորողների օգնությամբ:
Բույսերի վաճառքից գոյացած գումարը փոխանցվում է Սեբաստացիներ կրթական հիմնադրամին:
Նախագծի համակարգող` Շողիկ Պողոսյան, «Գարդենիա» ակումբ, Միջին դպրոցի տեխնոլոգիական դասարաններ