• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արցախի հանրային հեռուստաընկերության նկարահող խումբը կրթահամալիրում

Այսօր կրթահամալիրի հյուրն էր Արցախի հանրային հեռուստաընկերության նկարահանող խումբը: Լրագրող Նարե Նիկողոսյանն ասաց, որ նյութը պատրաստելու են կրթության մասին պատմող իրենց հաղոդրման համար: Ինֆորմացիան այնքան շատ էր, որ իրենք գուցե երկու հաղորդման ժամանակ ներկայացնեն: Նրանք սկզբում շրջել էին Գեղարվեստի ավագ ու կրտսեր դպրոցներում, ապա` Միջին ու Ավագ դպրոցներում:

Մայր դպրոցում նրանք եղան լաբորատորիաներում, մարզասրահներում, գրադարանում, համերգասրահում: Տեսան, թե «Պարադոքս» թատրոն  ինչպես է փորձ անում:  Ավագ դպրոցի ակումբում էլ հանդիպեցին Արցախ մեկնած սովորողների հետ: Նրանք նաև անհատական հարցազրույցներ ձայնագրեցին  ուսուցիչների ու սովորողների հետ: 

Շուտով նրանք կներկայացնեն իրենց հաղորդումը, որը մենք ձեզ կներկայացնենք մեր կայքի միջոցով: 

Մովսիսյան Գոհար

Info.mskh ակումբ