Կրթահամալիրում մարտի 18-19-ին կազմակերպել ուսումնական տոնացույցով որոշված` քաղաքագետ, արևելագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի օրերը.
- օրերի ծրագիրը կազմել որպես հասարակագիտական, լրագրողական ուսումնական նախագծեր.
- նախագծի համակարգող նշանակել Նոյեմ Անդրեասյանին, Վահրամ Թոքմաջյանին, Մարի Գաբանյանին.
- համակարգողներին` անձամբ և Տիգրան Հայրապետյանի հարազատների, ընկերների միջոցով նախագծին մասնակցության հրավերներ ուղարկել հասարակական-քաղաքական գործիչների, լրագրողների.
- մարտի 16-ին` ժամը 10.00-11.00, «Տիգրան Հայրապետյան» գրադարանում կազմակերպել կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» մրցանակային հանձնաժողովի բաց նիստը. հանձնաժողովի կազմում` կրթահամալիրի դպրոցների ղեկավարներ, «Տիգրան Հայրապետյան» մրցանակակիր ուսուցիչներ, «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ղեկավար, ղեկավար` կրթահամալիրի տնօրեն, հանձնաժողովի քարտուղար` Զարուհի Առաքելյան (հավելված 1).
- Նոյեմ Անդրեասյանի, Վահրամ Թոքմաջյանի, Մարի Գաբանյանի ներկայացմամբ հաստատել օրերի ծրագիրը (հավելված 2).
- ուսումնական նախագծերի արդյունքներն ամփոփել մարտի 22-ին` ընդհանուր մեդիապարապմունքի ժամանակ.
- նախագիծը և արդյունքները լուսաբանել mskh.am-ում.
- կրթահամալիրի ոչ բյուջետային միջոցների հաշվին կազմակերպել հյուրասիրություն Կլոր սեղանի, համաձայնագրի ստորագրման մասնակիցների համար` յուրաքանչյուրին 200 դրամի չափով. պատասխանատուներ` Զարուհի Առաքելյան, Մարի Գաբանյան, Հերմինե Կոստանյան և ընկերներ.
- Երևանի Շահումյանի գերեզմանատուն այցելությունը կազմակերպել կրթահամալիրի ավտոբուսով. մեկնումը` 12.00 Մայր դպրոցից։