• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աննա Պողոսովայի մենահամերգը Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում

 

Մարտի 10-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում կայացավ հայ երգի շնորհալի կատարող, տարբեր մրցույթների և փառատոների մասնակից Աննա Պողոսովայի մենահամերգը, որը նվիրված էր Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին:
Աննա Պողոսովան դեռ մանուկ հասակից աչքի էր ընկնում երգի, պարի և երաժշտության նկատմամբ ունեցած հակումներով: Վեց տարեկանից հաճախել է երգի և պարի,ակտիվորեն մասնակցել է դպրոցական միջոցառումներին, դրսևորելով առանձնակի սեր և ունակություն երգարվեստի նկատմամբ:
Լեփ-լեցուն դահլիճում հնչեցին հանրահայտ և սիրված երգեր ինչպես հայկական, այնպես էլ վրացական և արտասահմանյան երգացանկից, դառնալով Աննա Պողոսովայի շնորհավորանքը բոլոր կանանց՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Համերգի ժամանակ մենակատարուհու երգն ուղեկցվում էր Վանո Մկրտչյանի դուդուկի և Պավել Օգանեզովի՝ դաշնամուրի նվագակցությամբ:
Մենահամերգը համեմված էր նաև Թբիլիսիի թիվ 104 դպրոցի աշակերտուհի Լիզա Թորոսյանի գեղեցիկ ասմունքով:
Ավելացնենք, որ 2012 թվականին Աննան մասնակցեց «Իմեդի» հեռուստատեսության «Նուցա սկոլա» նախագծին,հասնելով կիսաեզրափակիչ, իսկ տարեվերջին երիտասարդ երգչուհին դարձավ Երևանում ամեն տարի անցկացվող «Մենք երգում ենք Առնո Բաբաջանյանի երգերը»երրորդ մրցույթ-փառատոնի հաղթող և արժանացավ չորրորդ հանրապետական ուսանողական մրցույթ-փառատոնը բացելու մեծպատվին:
 
Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է նաև https://www.facebook.com/media/set/?set=a.345664602217025.1073741837.113192792130875 հասցեով:
Վիրահայոց Թեմի մամլո դիվան
Արմազի փող. 18, 0103, Վրաստան, Թբիլիսի
Հեռ.: +995322546411
Բջջ.: +995593397170
Ֆաքս +995322751790