• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հեղինակային կրթական ծրագրերի տարածում ՀՀ ԿԳՆ պատվերով

Բաց կրթություն, որ անընդհատ է և մոբիլ

  • mskh.am. հայաստանյան բոլոր տեսակի ուսումնական հաստատությունների առաջատար օրական մուտքերի թվով
  • Դպրոցների ենթակայքեր, որոնք հայաստանյան բոլոր տեսակի ուսումնական հաստատությունների կայքերի առաջին 40 տեղերում են
  • Մեդիագրադարան, որի ստեղծմանը մասնակցում են բոլորը. օրական մուտքերի թվով  հայաստանյան կրթական կայքերի վեցյակում է
  • TV mskh
  • Պարբերականներ` մանկավարժական «Դպիր», պատանեկան «Լուսաստղ», «Հեռադիտակ», նախադպրոցական կրթության «Պարտեզ»
  • Կրթահամալիրցիների բլոգներ` դասավանդողների` 130, սովորողների` 700, խմբային` մոտ 20, ամեն օր ավելանում են
  • Պատանեկան բաց ակումբների գործունեություն` «Տիեզերք», «Ռոբոտիքս», Գիտակների, հայրենագետ-էկոլոգների, թատրոնի, կինո-ֆոտոյի, լրագրության, հասարակագետ-իրավագետների, անգլիախոսների, բանավեճի, «Բնագետիկ»
  • Շուրջտարյա մեդիաօլիմպիդա, որ կազմակերպվում է ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացվող ուսումնական բաց նախագծեր
  • Ամենամյա բաց ստուգատեսներ, փառատոներ՝ հանրակրթական դպրոցների սովորողների, ուսուցիչների` Հանրակրթական Դիջիթեք` թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ» 5-րդ ստուգատես, Հանրակթական էկոտուր. էկոլոգիական նախագծերի 3-րդ մրցույթ, 5-րդ մեդիափառատոն (ֆիլմերի փառատոն), 4-րդ երաժշտական փառատոն
  • Բաց տոներ՝ որոշված կրթահամալիրի ուսումնական օրացույցով
  • Հեղինակային կրթական ծրագրի ամենամյա մայիսյան 8-րդ ստեղծագործական հավաք, հեղինակային կրթական ծրագրերի 8-րդ ամենամյա աշնանանային  հավաք. արտագնա կլոր սեղաններ հանրապետության մարզերի հանրակրթական դպրոցներում, կրթական-մշակութային կենտրոններում
  • Ամենատարբեր վերապատրաստումների, դասընթացների, փորձի փոխանակման, բաց դասերի, վարպետության դասերի կազմակերպում
  • Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների սովորողների փորձառության կազմակերպում
  • Ամենօրյա առավոտյան բաց պարապմունքներ կրթահամալիրի դպրոցներում
  • Ամենշաբաթյա ընդհանուր բաց մեդիապարապմունք Մարմարյա սրահում
  • Բաց (թափանցիկ) միջավայր՝ դասասենյակ, դպրոց, ուսումնական պարապմունք
  • Կրթական փոխանակումներ` ներքաղաքային, ներհանրապետական, միջազգային, այդ թվում` ՀՀ ԿԳՆ հավանությամբ իրականացվող «Հանրակրթական կամուրջներ» Վայոց ձորի, Լոռու մարզերի, Արցախի, Ջավախքի, Թբիլիսիի հետ, «Դասարան անիվների վրա»
  • Ուսումնական հայրենագիտական, էկոլոգիական ճամփորդություններ
  • Ուսումնական պարապմունքներ երևանյան, հայաստանյան թանգարրանններում, համերգասրահներում, ցուցասրահներում, համերգներ
  • Մասնակցություն միջազգային ստեղծագործական հավաքների, մրցույթների, ճամբարների, օլիմպիադաների, վերապատրաստումների, գիտաժողովների, այդ թվում` առցանց և հեռավար 
  • Համաձայնագրային համագործակցություն Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի, Երևանի մանկավարժական համալսարանի, Երևանի Լեզվաբանական համալսարանի, Հայաստանում արմերիկյան համալսարանի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Յունիքոմփի, ԻՏ ձեռնարկությունների միության հետ
  • Կրթահամալիրի և դպրոցների, դասարանների լրատվական գործակալություններ` info-mskh, TV mskh, Ռադիո Բան, Նոր Ռադիո, Հիմնական ռադիո, Ռադիո Եսուես, Ռադիո Գեղարվեստ, Էկոռադիո, Գույն Ռադիո, Առցանց TV, անհատական-ընտանեկան գործակալություններ, որ ավելանում են ամեն օր
  • Պարբերական առցանց քննարկումների կազմակերպում mskh.am-ում

Կարդացեք նաև Աշոտ Բլեյանի «Անգիրի դպրոցի մեր այլընտրանքը» հոդվածը։