• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արմեն Աշոտյանի այցը կրթահամալիր

Այսօր՝ մարտի 18-ին կրթահամալիրի Մայր դպրոց այցելեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Ինչպես և նախատեսված էր ծրագրով, պարոն Աշոտյանն այստեղ անցկացրեց շրջայց, որը տևեց շուրջ 1 ժամ: Սկզբում Մարմարյա սրահում իր ողջույնի խոսքն ասելով Մայր դպրոցի սաներին՝ նա մասնակցեց ընդհանուր պարապմունքին: Այնուհետև Մայր դպրոցի մուտքի մոտ տիար Բլեյանը նրան պատմեց կրթահամալիրի մասին, իսկ պարոն Աշոտյանն իր հերթին պատասխանեց լրագրողների և մեր սովորողների հարցերին: Դրանից հետո Արմեն Աշոտյանը ներկա գտնվեց մի քանի դասերի և տեղեկացավ իրականացվող և նախատեսվող ուսումնական նախագծերի մասին: Պարոն Աշոտյանի այցի ավարտը տեղի ունեցավ Տիգրան Հայրապետյանի անվան գրադարանում, որտեղ կազմակերպված բրիֆինգի շրջանակներում նա լսեց մեր լրագրող-սովորողների հարցերը և պատասխանեց դրանց:

Լիլիթ Աղաջանյան