• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամերիկյան համալսարանի նախագահի այցի մասին

Մարտի 19-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր էիր այցելել Ամերիկյան համալսարանի ղեկավարությունը: Մենք նրանց դիմավորեցինք մեդիակենտրոնի մոտ: Կենտրոնի սրահում ներկայացան Շարոյան Մերին և Ղազարյան Հայկը, ովքեր մեկ օր առաջ արժանացել էին Տիգրան Հայրապետյան մրցանակին: Նրանք անգլերենով պատմեցին իրենց, կայքի և մեր առօրյայի մասին: Այնուհետև ճանապարհը շարունակեցինք Գեղարվեստի ավագ դպրոց,  որտեղ մեզ շատ ջերմ ընդունեցին: Հյուրերի հետ մենք էլ մտանք դասասենյակները, ծանոթացանք նրանց գործունեության հետ, էտյուդ դիտեցինք և վերջապես եկանք Մայր դպրոց: Ամբողջ ճանապարհին տիար Բլեյանը պատմում էր մեր, մեր դպրոցների, ՀԱԹ- ի և ամբողջ շրջակայքի մասին: Երբ եկանք Ավագ դպրոց, մեզ դիմավորեցին միջին դպրոցի աշակերտները: Միասին շրջեցինք դպրոցով, ծանոթացանք այստեղի միջավայրին, լսեցինք ուսուցիչների երգչախմբին՟ պ. Թոփիկյանի ղեկավարությամբ, և եկանք գրադարան՟  պայմանագրի կնքմանը մասնակից լինելու համար: Երգեցինք մեր օրհներգը, համալսարանի նախագահը կիսվեց իր տպավորություններով, այնուհետև անցանք հանդիպման բուն մասին: Նրանք ստորագրեցին պայմանագրերը, ձեռքսեղմում, և ամեն ինչ վերջացած էր: Հյուրերը հեռացան մեծ տպավորություններով և նոր համագործակցության սպասելիքներով:

Աստղիկ Մարկոսյան

լուսանկարները՝ Սոնա Արսենյանի

Info.mskh ակումբ