Քրիստոնյաներին արգելված է երեխաներ որդեգրել սեքսուալ էթիկայի հարցում նրանց ունեցած հայացքների պատճառով
Բարձրագույն դատարանը, որը մաս է կազմում Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանին, արգելել է քրիստոնյաներին երեխա որդեգրել: Դատավորների կարծիքով որոշումը խտրական չէ քրիստոնյաների նկատմամբ, այլ ընդհակառակը`երաշխավորում է որդեգրված երեխաների լիարժեք դաստիարակության իրավունքը սեքսուալ էթիկայի շրջանակներում: Քանի որ այն հիմնված է ոչ թե կրոնականության, այլ սեքսուալ էթիկայի հայցքների վրա:
Արգելքի պատճառ է ծառայել այն, որ դատավորները համարում են, թե քրիստոնյաներն իրենց ավանդական հայացքներով հարմար չեն որդեգրողների դերին` նրանց համոզմունքները կարող են անբարենպաստ լինել երեխաների համար: Բարձրագույն դատարանի որոշման համաձայն ավանդական քրիստոնեական բարոյական համոզմունքները ներուժային (պոտենցիալ) վտանգ են երեխաների համար, իսկ քրիստոնեական համոզմունքներ ունեցող ծնողները այլևս չեն քննարկվի որդեգիրների դերում:
Այդ որոշումը դատարանն ընդունել է Յունիս ու Օուեն Ջոնս ամուսինների և Դերբի քաղաքի (Դերբիշիր կոմսություն, Անգլիա) քաղաքային խորհրդի գործով: Ջոնսերը դիմել են քաղաքային խորհուրդ իրենց դաստիարակությանը երեխա հանձնելու խնդրանքով, բայց քաղաքային խորհուրդը մերժել է, քանի որ հավանություն չի տվել ընտանեկան զույգի հրաժարմանը`ծանոթանալ համասեռամոլական հակում ունեցող երեխայի հետ:
Աղբյուր` husisapail.wordpress.com