Ապրիլի 13-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր էին այցելել Վրաստանի թիվ 98 դպրոցի աշակերտները: Մենք նրանց ընդունեցինք մեծ ուրախությամբ: Առավոտյան ընդհանուր պարապմունքից, վրացերենի բաց դասից ու Էջմիածին գնալուց ու Ճաշելուց հետո Մարմարյա սրահում նրանք մեզ հետ պիտի համերգ տային: Միջոցառման ընթացքում ներկայացավ մեր կրթահամալիրի ուսուցիչների «Սեբաստացիներ» երգչախումբը: Դա մեր անակնկալն էր, սակայն մեզ էլ էր նվեր սպասվում: Մեր վրացի ընկերները մի քանի ապշեցուցիչ պար ներկայացրեցին, որոնք ցնցեցին բոլորին: Նրանք այնքան լավ էին պարում, որ նստածներն էլ իրենց տեղում հանգիստ չէին կարողանում նստել:
ՀՀ ԿԳՆ նախարարի հրամանը ներկայացրեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ տիկին Նարինե Հովհաննիսյանը։ Նա շնորհակալություն հայտնելով ԿԳՆ պատվոգիրը հանձնեց Թբիլիսիի թ. 98 դպրոցի տնօրեն Գիորգի Մոմցելիձեին: Նրան պատվոգիր հանձնեց նաև «Սեբաստացիներ» հիմնադրամը:
Համերգին ներկա էր Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նորին գերազանցություն Թենգիզ Շարմանիշվիլին՝ իր օգնականի հետ:
Աստղիկ Մարկոսյան
info.mskh ակումբ