• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր ռուսերենի ուսուցչուհին հաղթող լավագույնների մեջ է

 

 

Այսօր Երևանի Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 դպրոցում տեղի ունեցավ «Ռուսերենի լավագույն» ուսուցիչ» մրցույթի վերջին փուլը: Հանձնաժողովը նախատեսել էր, որ վերջին փուլ անցած ուսուցիչները պետք է գրեն թեստ, որի արդյունքներով էլ կպարզեին հաղթողին: Ամենասկզբում մրցույթին մասնակցել էին Հայաստանի բոլոր մարզերի՝ ռուսերենի ուսուցիչները: Վերջին փուլ անցել էին 40-ը: Նրանց մեջ էր նաև մեր կրթահամալիրից Աստղիկ Պողոսյանը:

Մրցույթը կազմակերպել էր «Ռուսական համագործակցություն» կազմակերպությունը՝ Ռուսաստանի դեսպնության հետ: Արդեն չորրորդ անգամ են անցկացում: Հաղթողների համար պատրաստել են բավական թանկարժեք գրքեր: Բացի դրանից նրանք նաև ճամփորդելու են Ռուսաստան:

Մինչև մրցույթը կսկսվեր, մենք լսեցինք, թե ինչ էին խոսում ուսուցիչները: Նրանք ասում էին, որ մասնակցելու համար հանձնաժողովին են ուղարկել իրենց դասերի ծրագիրը, կոնսպեկտները, պրեզենտացիաները:

Ուսուցիչները պետք է 45 րոպե թեստ գրեին, հետո ներկայացնեին իրենց պրեզենտացիաները:

Երեկոյան պարզ դարձավ, որ մեր ընկեր Աստղիկը գրավել է երրորդ տեղը: Առաջին մրցանակը ստացել է Շիրակացի վարժարանի ներկայացուցիչը, բայց երրորդ տեղն էլ վատ չի:

Շնորհավորում ենք ընկեր Աստղիկին: Եվ մաղթում, որ իր կյանքում ամենափոքր հաղթանակը սա լինի:

Հ. Գ.

Մեր կրթահամալիրի ուսուցիչներն արդեն մի քան իանգամ մասնակցել են՝ ընկեր Մանուշակը, ընկեր Ժաննան: Ընկեր Ժաննան նախանցած տարի գրավել է առաջին տեղը:

Լիա Մովսիսյան

Լուսանկարները՝ Գոհար Մովսիսյանի