Ազատ խոսքի ամբիոն ակումբը օրեր առաջ հայտարարել էր, որ կազմակերպում է դասավանդողների անհատական բանավեճ: Այս շաբաթ նրանք իրենց ծրագիրը սկսեցին իրականություն դարձնել: Արդեն երկու հանդիպում-մենամարտ տեղի է ունեցել: Ըստ ակումբի առաջադրած պայմանների, բանավեճի մասնակիցները պետք է խոսեն այն թեմայի մասին ու պաշտպանեն այն տեսակետը, որը վիճակահանության սկզբունքով է իրենց բաժին ընկել: Վատն այն է, որ առաժմ մենամարտողների ցուցակում միայն տղամարդիկ են:
Կարդացեք Աստղիկ Մարկոսյանի նյութը անհատական բանավեճերի այդ մասին:
Ի դեպ, բանավեճերը բավական հետաքրքիր են անցնում, առաջարկում եմ բոլորիդ մասնակցել հաջորդներին: