Առաջին անգամ եմ Հայաստանում` Երևանում: Ճանապարհից արդեն նկատեցի Հայաստանի գեղեցկությունը: Նկատեցի քաղաքի շենքերի գույները` վարդագույն, կարմիր, սև, որոնք համադրված են գեղեցիկ ձևով: Մեզ շատ ջերմ դիմավորեցին: Եղանք Մարտիրոս Սարյանի տուն- թանգարանում, տեսանք նրա հիանալի և աննկարագրելի նկարները: Հիացած եմ նրա Հայաստանի նկատմամբ սիրով: Շատ տպավորված եմ Էջմիածնի Մայր տաճարով: Եղանք նաև Մայր տաճարի թանգարանում: Շատ ուրախ եմ և Երջանիկ, որ մասնակցում եմ «Արտ Երևան» նախագծին: Հույս ունեմ հնարավորություն կունենամ ևս մեկ անգամ լինել Հայաստանում: