Ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր իրականացնում են «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագիծը:
Անձամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել Աշոտ Բլեյանին` էներգիայով լի, առաջադեմ հայացքների տեր մարդուն, արվեստի գիտակին, որը հոգում է ապագա սերնդի մասին:
«Արտ Երևան» նախագծի մեր պատասխան այցը շատ արդյունավետ և ստեղծագործ եղավ երկու կողմերի համար: Մեր երեխաները շատ նոր տեղեկություններ իմացան մեր հարևան պետության` Հայաստանի մշակույթի մասին: Ձեռք բերեցին նոր ընկերներ: Ստեղծվել է նրանց միջև ապագա համագործակցության կայուն հիմք:
Հույս ունեմ, որ այս նախագիծը շարունակական կլինի:
Քեթևան Բարնաբաշվիլի
Թբիլիսիի Սոլիկո Վիրսալաձեի անվան թվ. 1 արվեստի դպրոցի տնօրեն