• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հաղորդում է Ջավախքի մեր «սեփական թղթակիցը»

Info. mskh ակումբի լրագրող Սաթենիկը ճամբարին մասնակցում է առցանց, քանի որ գտնվում է Վրաստանում: Չնայած որ Ջավախքում ինտերնետ կապը շատ վատն է, նա տեղեկություններ է հաղորդում մեզ: Կարդացեք, թե ինչ է պատմում Ջավախքի մեր «սեփական թղթակից» Սաթենիկ Սողոյանը 

 

***

Ողջույն իմ շաաատ սիրելի կրթահամալիր: Ինչպես ե՞ս:

Ե՞ս: Ես լավ եմ, նույնիսկ՝ շատ լավ:

Դե գիտեք արդեն, որ ես իմ ծննդավայրում եմ: Ինչ-ինչ խնդիրների պատճառով չկարողացա ներկա գտնվել  այդքան շատ սպասված ամառային ճամբարներին, բայց մտովի  Ձեզ հետ եմ, ամեն վարկյան պատկերացնում ու զգում եմ  կրթահամալիրյան անցուդարձը, պատմել ու շարունակում եմ պատմել իմ հարազատներին ու ընկերուհիներին, ովքեր դեռ ծանոթ չեն մեր հրաշագործ կրթահամալիրին:

Գիտե՞ք, շատ բան կուզենայի պատմել Ձեզ, բայց քանի որ ինտերնետը այնքան էլ բարեհաջող չէ, ես չեմ կարողանում պարբերաբար նյութեր գրել, պատմել Ձեզ իմ Ջավախքի մասին: Հիմա մի փոքր իմ գողտրիկ Դարագյուղի ամենօրյա անցուդարձի ու առօրյայի մասին:

Դարագյուղը Ծալկայի շրջանի միակ գյուղն է , որ շատ են ցանում կարտոֆիլ: Գյուղացիներն ասում են, որ այս տարի բերքը լինելու է բարձր որակի:Չնայած, որ այսօր կարկուտ տեղաց, բայց լուրջ վնաս չհասցրեց բերքին: Գյուղացիները հիմնականում զբաղվում են հողագործությամբ: Մեկ ամսից ավել է, ինչ կարտոֆիլը ցանել են: Այժմ հողը սնուցում են տարբեր տեսակի պարարտանյութերով, որպեսզի աշնանը ստանան որակյալ բերք:  Ի դեպ, այստեղ կարմրուկի համաճարակ է, քանի որ ես փոքր ժամանակ ես հիվանդացել եմ կարմրուկով, ես չեմ վարակվի:

Իմ ծննդավայր գալուն պես, ես այցելեցի իմ նախկիըն դպրոցը, որտեղ ես սովորել եմ ինը տարի, և իմ մեջ մինչ օրս մնացել են վառ հիշողություններ: Հանդիպելով ուսուցիչների և աշակերտների հետ՝ նրանց ցանկությամբ ես սիրով պատմեցի իմ կրթահամալիրի և նրա դասապրոցեսների մասին: Նրանք շատ հիացմունքով էին լսում այդ ամենը:

Ձեզ տեղեկացնեմ, որ այստեղ անբարենպաստ անձրևային եղանակներ են, այդ իսկ պատճառով ես չեմ կարողանում այցելել հետաքրքիր վայրեր, որպեսզի գրեմ և տեղեկացնեմ Ձեզ:  :)

Առայժմ այսքանը, կհանդիպենք ինտերնետը լավանալուն պես: :)