Երբ մեր դպրոցում դասերն ավարտվում են, սկսվում է ամառային ճամբարը: Աշակերտներն ու ուսուցիչներն իրականացնում են տարբեր նախագծեր, կազմակերպում ճամփորդություններ, այցելում թանգարաններ, պատկերասրահներ: Ճամբարի ամենաակտիվ ու հետաքրքիր մասը ակումբային գործունեությունն է: Օրինակ, ես Գիտակների ակումբի անդամ եմ: Ակումբի գործունեությունը շատ բազմազան է. ամեն օր ճամբարի և ամեն շաբաթ ուսումնական տարվա ընթացքում ունենում ենք պարապմունքներ, կազմում տարբեր տիպի հարցեր, կազմակերպում տրամաբանական ու ինտելեկտուալ խաղեր: Ակումբները նաև իրականացնում են ոչ ֆորմալ կրթության նախագծեր: Օրինակ, անցյալ շաբաթ Գիտակների ու Անգլախոսների ակումբների անդամները սոցիալ-մշակութային մարդաբանության դաս անցկացրեցին Բուսաբանական այգում: Մենք չէինք օգտագործում գրքեր, տետրեր կամ գրիչներ, այլ քննարկում էինք տարբեր թեմաներ, արտահայտում մեր մտքերը, կարծիքներն ու առաջարկները:
Ամառային ճամբարը տևում է 2 շաբաթ, բայց ամառվա ընթացքում երբեմն այցելում ենք մեր դպրոց, կարդում գրքեր, շարունակում ոչ ֆորմալ կրթության իրականացումը:
Աիդա Գրիգորյան