Չեմ էլ հիշե, թե երբ եմ հեդտ ծանոթացե: Երևի չեմ էլ ծանոթացե, այլ ի ծնե իմացել եմ քու մասին: Ըդիկ մեր արունի մեջ էր, տեսակի: Մենք պարտավոր էինք քեզ ճանչնալ՝ հլը չծնված, պարտավոր էինք քեզի սիրել՝ հլը չտեսած, պարտավոր էինք հիանալ, երբ օր հլը չէինք էլ հասկնա: Բայց ըդիկ հաճելի պարտականություն էր: Կուրախանայինք. մեր Ֆրունզն է, մեր փառքն ու պատիվը: Մեծըցանք: Արդեն քիչ կխնդայինք: Ավելի շատ կսիրեինք, բայց կսիրեինք վշտագին: Ցավդ մեզի կփոխանցվիր: Չէ՞ օր ըդիկ մեր արունի մեջ է: 1992 թ. էր, ծեր չէիր, բայց ծերացել էիր: Կումայրիում էիր: Վերջին դեպքերից հետո խորշոմներդ ամբողջական էին դառե: Կարմիր L & M կծխեիր: Ես էլ առաջին անգամ ըդորից փորձեցի: Կխոսայիր ամեն ինչի մասին: Երկրի, քաղաքի, վատ վիճակի: Չէի էլ լսե, թե ինչ կխոսայիր, որդև պարզապես երջանիկ էի, օր դու կխոսաս, իսկ ես քեզի կտեսնիմ: Հայացքս կկլաներ Մեծին, անհասանելին: Ըդիկ չես կռնա բացատրես: Գիտեմ, հմի ըդքան էլ լավ չես: Հարևաններդ էլ... ինչխ օր ամեն մե շենքիմ մեջ կեղնի, լավն էլ կա, վատն էլ: Անգամ մահդ բացահայտում էր: Չորս տարի շիրիմ չունեիր: Մեր Ֆրունզն ես: Չիդեմ ում համար ինչ, բայց իմ համար վերջին դերասանն ես:
Մարդ կա մեռնում հող է դառնում, մարդ կա մահով արարում է: