ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի մոտակայքում գտնվող Նոր Այգեստան գյուղի տարածքում մեկնարկում է հերթական «Ասպետ» ռազմամարզական ճամբարը: Հիշեցնեմ, որ այն պարտադիր է բարձր դասարանների արցախցի սովորողների համար: Կրթահամալիրը, երկրորդ տարին անընդմեջ մասնակցելու է այդ ճամբարի աշխատանքներին: Մեր ուս. պայմանագրի հավելվածով ևս, դաշտային աշխատանքները, որոնք այլընտրանք են ծառայում կաբինետային ՆԶՊ և Նախնական բուժ. պատրաստվածություն դասընթացներին, ևս պարտադիր է մեր սովորողների համար: Այն սովորողները, ովքեր չեն հասցնի այս տարի մասնակցել ճամբարի աշխատանքներին, պարտադիր կմասնակցեն հաջորդ տարի: Ճամբարը, արցախյան կողմից ղեկավարելու է մեր լավ բարեկամ Արսենը: Ճամբարի պայմաններն էլ ավելի բարելավված են, լողավազանը՝ կարգի բերված, առօրյան՝ առավել հագեցած: Մասնակցելու ենք ճամբարի երկրորդ հերթափոխին՝ հուլիսի 26-ից օգոստոսի 4-ը: Նախապատրաստական աշխատանքների շրջանակներում կունենանք նաև ուսումնական ճամփորդություններ և քայլարշավներ: Ծնողներին նախապես կտեղեկացվի ծնողական հավաքի վերաբերյալ: Արցախյան կողմը հաշվի է առել նախորդ տարվա մեր բոլոր դիտարկումները և սիրով առլեցուն (այն փոխադարձ է) պատրաստ ենք երկարատև համագործակցության:
չճ
Հարգանքներով՝ Աշխատանքային խումբ: