Արդեն հինգերորդ օրն է, ինչ մենք Բալուջայում ենք: Անցնող օրերի ընթացքում, երկնքում արև չի երևացել: Կարծես մի տեսակ լուռ համաձայնություն կա մեր և երկնքի միջև: Երկինքը հանգիստ ամպամած է: Բայց չի անձրևում(այսօր խախտեց պայմանը): Խոստացել է, շոգ չի լինելու: Ամեն անգամ, Արցախում գտնվելիս, յուրովի եմ ընկալում այս տարածքը: Հակասական զգացմունքների շաղախը պատում են զգայականս ու գիտակացականս: Սկսում եմ սոցիալական բողոքով և ավարտում հպարտության զգացումով: Շատ մտքերի վրա եմ իմ բռնացնում, որոնք անգամ վախենում եմ հրապարակել: Չգիտեմ, տարածքից է, թե տեսակից: Ճամբարի աշխատանքները բուռն ընթացքի մեջ են: Ունենք և բողոքողներ և գոհունակ դեմքեր: Ամեն ինչ հակասության մեջ է ամբողջական: Հակադրություններից են ծնվում ճշմարտությունները: Բովանդակ օրեր են: Գևորգ Հակոբյանը հարմարվել է վաշտի հրամանատարի իր պաշտոնին և շարային քայլվածք է սովորում: Արման Երանոսյանն իր դասակը յուրովի է դաստիարակում: Եվս մեկ այսպիսի ճամբար և Էմանուել Ագջոյանը կանցնի պայմանագրային զինծառայության՝ ուղղելով անցյալի սխալները: Դե ես էլ, կամաց-կամաց հարմարվում եմ 52 սովորողի հեռախոսավարի իմ պաշտոնին: Վատն այն է, որ Նոր Այգեստան գյուղի վարսավիրանոցում հրաժարվեցին ինձ սափրել, պատճառ բերելով վարսավիրի սափրիչի բարոյական մաշվածությունը և իմ մորուքի սաղարթախիտ լինելու անհամատեղելիությունը: Այսօր արդեն ունեցանք վեց պատվոգիր, Բռեյն-Ռինգ մրցաշարում զբաղեցնելով պատվո հարթակի առաջին հորիզոնականը: Սեղանի թենիսի և շախմատի մրցաշարերում շարունակում ենք հաջող ելույթները: Մնացածը սովորողների կարծիքներում:
Հ. Գ. Ա խոխա, յըկ մի ստե էէէէ