• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդհանուր պարապմունք նախարարի մասնակցությամբ

Այսօր` սեպտեմբերի 2-ին, առավոտյան, արդեն բոլորս գիտեինք, որ մեր դպրոց է գալու ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը:

Մայր դպրոցի մարմարյա սրահում տեղի ունեցավ ընդհանուր պարապմունք, որին մասնակցեց պարոն Օհանյանը: Պարապմունքը ուղեկցվեց երգերով, իսկ հետո սկսեց խոսել Սեյրան Օհանյանը. խոսեց երկար, բայց ասաց շատ կարևոր բաներ: