Կրթահամալիրի բնագիտության և տեխնիկայի «Հակոբ Հակոբյան» լաբորատորիայի նորացման և բարելավման աշխատանքները օր առաջ ավարտելու համար.
- աշխատանքների պատասխանատու եմ ճանաչում Միջին դպրոցի ղեկավար Մարիետ Սիմոնյանին, օգնական՝ դասավանդող Գնել Հարությունյանին.
- կրթահամալիրի` լաբորատորիայից օգտվող յուրաքանչյուր դասավանդող առավելագույն մասնակցություն է ունենում աշխատանքներին` Մարիետ Սիմոնյանի սահմանած կարգով.
- կրթահամալիրի բոլոր ծառայությունները Մարիետ Սիմոնյանի ներկայացմամբ առաջնահերթ կատարում են լաբորատորիայի գործարկմանն առնչվող աշխատանքները.
- լաբորատորիայում դպրոցների ուսումնական պլաններով և ժամանակացույցներով նախատեսված ուսումնական պարապմունքները կազմակերպվում են 2013թ. սեպտեմբերի 9-ից։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան