• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այսօր

Սեպտեմբերի 11-ին Մայր դպրոցի երկրորդ հարկի ընդարձակ սրահում կայացավ հիմնական կրթության առարկայական դասավանդողների սեպտեմբերյան առաջին մեթոդական պարապմունքը: Կրթահամալիրի մայրենի լեզվի առարկայական ծրագրի համակարգող Նունե Մովսիսյանը ներկայացրեց սեպտեմբերի 26-28-ը կայանալիք Հեղինակային կրթական ծրագրերերի ամենամյա աշնանային բաց հավաքի ծրագիրը: Խոսեց նաև կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, որը հիշեցրեց այս տարի ներմուծված՝ հոդվածների հրապարակման կարգը. այն դարձել է ավելի դեմոկրատական: Այսուհետև դասավանդողներն իրենց աշխատանքային փորձը, ծրագրերը, նախագծերը և առաջարկությունները կարող են ներկայացնել  բլոգներում:

Մեթոդական պարապմունքի երկրորդ մասն իր բովանդակությամբ տարբերվում էր առաջինից: Դասավանդողները բաժանվեցին առարկայական խմբերի՝ քննարկելու նախագծային աշխատանքի հետ կապված խնդիրները, գնահատելու գրանցված հաջողությունները: 20 րոպե անց դասավանդողները հավաքվեցին նախկին կազմով, և յուրաքանչյուր խմբից մեկ ներկայացուցիչ ներկայացրեց իրենց կատարած աշխատանքը: