2013թ. հոկտեմբերի 23-25-ին Լոռու մարզի Ահնիձորում «Մոբիլ դպրոց. Հրանտ Մաթևոսյանի հետքերով» նախագծի իրականացման նպատակով.
- հաստատում եմ մասնակիցների ցուցակը (հավելված 1).
- նախագծի ղեկավար եմ նշանակում Մարգարիտ Հարությունյանին, օգնական՝ Երանուհի Սանթրոսյանին.
- հաստատում եմ նախագծի ծրագիրը (հավելված 2).
- նախագծի մասնակիցների մեկնումը 2013թ. հոկտեմբերի 23-ին, ժամը 9.00 Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտից Երևան-Ապարան-Դսեղ-Ահնիձոր երթուղով, վերադարձը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը՝ մինչև 18.00.
- մասնակիցների տեղափոխումը կազմակերպել FORD 10 ՍՕ 908 մակնիշի մեքենայով, վարորդ` Արամ Հարությունյան (հեռ. 077 74 76 55):
- նախագծի մասնակից սովորողներին «Անհատի կրթական պատվեր» (ուսումնական վճարներ) ծրագրի «Այլ ուսումնական ծախսեր» ուղղության միջոցներից որպես մրցանակ, հատկացնել 40.000 դրամ:
- Սնունդը՝ ծնողների միջոցներով, գիշերկացը՝ Ահնիձորի բնակիչների տանը.
- գրադարանի ղեկավարին` Մարգարիտ Հարությունյանի հայտով տրամադրել ուսումնական միջոցներ, բուկլետներ, այլ նյութեր.
- Զոյա Ժամկոչյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան