• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Հայաստանի կոտրվող ողնաշարը»

Սիրելի սեբաստացիներ, դեկտեմբերի 17-ին` ժամը 11:00-ին, «Սեբաստիա» համերգասրահում,  հրավիրում ենք ներկա գտնվելու «Հայաստանի կոտրվող ողնաշարը» բնապահպանական-փաստագրական ֆիլմի ցուցադրմանը:

Այն նկարահանվել էՀամահայկական բնապահպանական ճակատի(ՀԲՃ) անդամների կողմից և պատմում է հանքարդյունաբերության առաջ բերած բնապահպանական, առողջապահական, սոցիալական և իրավական խնդիրների մասին:

Ֆիլմի պրեմիերան կայացել է հոկտեմբերի 8-ին Երևանում, այնուհետև ներկայացվել է նաև ԱՄՆ-ի 3 խոշոր քաղաքների հայկական համայնքներին:

Ցուցադրությանը ներկա կգտնվեն նաև ՀԲՃ-ի անդամներ` Եղիա Ներսեսյանը, Լևոն Գալստյանը և Աննա Աղլամազյանը, որոնք կներկայացնեն ֆիլմը։ Դիտումից հետո կլինի քննարկում, որի ընթացքում ՀԲՃ անդամները կպատասխանեն ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին:

Ֆիլմի թրեյլերը կարող եք դիտել այստեղ:

Սիրով սպասում ենք:

Նախաձեռնող խումբ` Հերմինե Անտոնյան, Մարթա Ասատրյան, էկոհայրենագիտական ակումբ: