Ճամբարը յուրօրինակ է, ճամբարը բովանդակ է: Խոսքեր չէ, որ ուզում եմ շռայլել ճամբարային այս օրվան նվիրված: Պարզապես ստորև կներկայացնեմ երկու ամբողջացված կարծիք, որոնք հնչեցվել են իմ ամենասիրելի մարդու՝ Աիդա Գրիգորյանի և քնքուշ էակ՝ Լիլիթ Աղաջանյանի կողմից:
Ինչպես մի առթիվ նշել էինք՝ Գիտակների ակումբը ծրագրել էր ձմեռային ճամբարի ընթացքում այցելել թանգարաններ: Չշեղվելով մեր որոշումից՝ ուրբաթ օրը, ակումբի շուրջ երեք տասնյակ սովորողներ և վարժարանի մասնակիցներ, Արտակ Հովհանննիսյանի և Վահրամ Թոքմաջյանի գլխավորությամբ ուղևորվեցինք Ժամանակակից արվեստների թանգարան:
Առաջին բանը, որ տեսանք՝ մտնելով սրահ, Մինաս Ավետիսյանի կտավներն էին՝ հայտնի «Ջաջուռը»-ը և այլն, որոնց պատմության դասագրքում էի հանդիպել:
Այնուհետև ցուցասրահի պատերը զարդարում էին Հարություն Կալենցի, Հակոբ Հակոբյանի, Գառզուի, Գրիգոր Խանջյանի, Գրիգոր Խաչատրյանի և այլոց նկարները: Ցուցադրված էին բազմաթիվ հայտնի և ոչինիչ չասող դեմքերի քանդակներ: Ունեցանք հետաքրքիր և փոքրիկ քննարկումներ ամենի շուրջ: Պատմողի դերում հանդես էին գալիս ուսուցիչները:
Գեղագիտական դաշտում ավարտելով մեր էքսկուրսը՝ ճանապարհվեցինք դեպի Արաբկիրի կամ Մալականների զբոսայգի: Այս մասին նկարներում: Ինտելեկտուալ զրույցներ, տրամադրող միջավայր և այլն:
Հաջորդ այցելությունը՞: Այդ մասին շուտով:
Աիդա և Լիլիթ:
Հ. Գ.
Լիլիթը և Նինան դժգոհ են: Նրանք չկարողացան բոլոր նկարները վայելել այնպես ինչպես կուզենային:
Հ. Գ.
Համեստության նկատառումներով շատ չեմ բարձրաձայնում, բայց Լիլիթը շնորհակալություն է հայտնում ճամփորդության կազմակերպիչներին: