• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Փորձի պակաս

«Ապոլլոն» գիտակների ակումբի թիմը մասնակցեց «Հայ Q» ինտելեկտուալ հեռուստախաղի առաջին եթերաշրջանին: Ըստ այդմ պետք է առանձնացնել մի քանի հանգամանքներ, որոնք օգտակար եղան սովորողներին.

  • Թիմը միակն էր, որի կազմում միայն դպրոցականներ էին: Մնացած բոլոր թիմերը փորձի և տարիքային առումով գերազանցում էին:
  • Կային թիմեր, որոնք ունեին հեռուստատեսային մշտական խաղային փորձ ունեցող անդամներ:
  • Խաղը մշակված էր բավականին գրավիչ և դինամիկ:
  • Հիմնված էր հիմնականում տրամաբանության վրա:
  • Պատանիներից կազմված թիմը հասավ կիսաեզրափակիչ և այս փուլում ցույց տվեց թիմային և խաղային բնավորություն, որն այնքան կարևոր է նման խաղերում:
  • Դա հատկապես նկատվեց եզրափակիչ փուլի բարձր միավորանոց հարցերի խաղարկման ժամանակ:

Հուսանք, որ հաջորդ մասնակցության ժամանակ թիմը կբարելավի իր այս արդյունքը, որն արդեն իսկ ձեռքբերում է մեծահասակների առաջնությունում:

Սիրով տեղեկացնում ենք նաև, որ ակումբի թիմը շարունակում է իր հաջորդ ելույթները «Զարթոնքի սերունդ» հեռուստախաղում:

Խաղն ամբողջությամբ դիտե՛ք այստեղ