Մերի Թելունցի հերթական տնտեսական վերլուծությունը...
<<Այսօր նվազել է ԱՄՆ-ից Հայաստանին տրվող օգնության չափը, վաղը կարող է ընդանրապես չլինել: Նույնը իրավիճակը կարող է լինել նաև Ռուսաստանի հետ, իսկ մենք պետք է ապավինենք ճարահատյալ բարերարների օգնությանը: Պետությունը միայն մասնավոր տրանսֆերտներից հարստացել է 1,8 մլրդ դոլարով, փոխարենը կորցրել է ավելի քան 150 հազար մարդ: Ստացվում է Հայաստանը լքած աշխատանքային միգրանտները աշխատում են ոչ միայն իրենց, այլ մի ողջ պետության համար, քայքայումից փրկելով երկրի տնտեսությունը: Ահա թե ինչու է ՀՀ կառավարությունը հումորով վերաբերվում արտագաղթի նման հուզառատ թեմայի և դրա կանխարգելմանն և վերացման ուղղված միջոցառումները այդպես էլ մնում են, որպես «իրականացվելիք» նախագծեր` սփյուռքի նախարարության սեղանին: Արտագաղթը հանգեցնելու է հայ էթնոսի ոչնչացմանը>>...