Կրթահամալիրում ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների ամենամյա 9-րդ ստեղծագործական հավաքը (Հավաք) կազմակերպելու նպատակով`
Կրթական ծրագրերի կենտրոնի ղեկավարի ներկայացմամբ.
- հաստատել Հավաքի աշխատակարգը (հավելված).
- հավաքի կազմակերպումը համարել կրթահամալիրում իրականացվող յուրաքանչյուր կրթական ծրագրի, դասարանի, խմբի, ակումբի ուսումնական նախագիծը. համակարգող՝ Նաիրա Նիկողոսյան.
- հավաքի ստուգատեսների ամփոփումը՝ մայիսի 16-ին՝ մեդիաուրբաթում.
- «Հավաքից հավաք»-ի ամփոփման պատասխանատու՝ Նունե Մովսիսյան
- «Իմ անհատական ուսումնական պլանը». պատասխանատու՝ դպրոցների ղեկավարներ.
- «Մեդիահամերգ-ստուգատես». պատասխանատու՝ Մերի Առաքելյան.
սովորողի մասնակցությունը հավաքի ստուգատեսներին սահմանված կարգով գրանցել ուսումնական տեղեկությունների էլեկտրոնային գրանցման մատյանում.
- դասավանդողները, սովորողները հավաքի իրենց նյութերը հրապարակում են իրենց անհատական, դասարանային, ակումբային, ստուգատեսային, այլ ուսումնական բլոգներում. դրանց հիման վրա ստեղծվում են «Դպիր», «Լուսաստղ», «Բլոգmskh», «Թարգմանիչ», «Հեռադիտակ», «Պարտեզ» հանդեսների մայիսյան համարները.
- հավաքի լուսաբանումը համարել «Սեբաստացիներ» TV-ի, կինո-ֆոտոակումբի, դպրոցական ռադիոների ուսումնական նախագիծը, առանձին սովորողների՝ «Հավաքից հավաք» ստուգատեսի մասնակցության արդյունքը. պատասխանատու՝ Նունե Մովսիսյան, mskh.am-ի և օտարալեզու էջերի պատասխանատուներ. համակարգող՝ Զարուհի Առաքելյան.
- հավաքի «Դպիրի» համարը հրատարակելու համար ստեղծել խմբագրություններ` ըստ կրթական ծրագրերի. համակարգող՝ Սուսան Մարկոսյան.
- նախադպրոցական կրթություն, խմբագիր` Աիդա Պետրոսյան
- տարրական կրթություն, մանկավարժ խմբագիր` Նաիրա Նիկողոսյան, խմբագիր` Մարինե Ամիրջանյան
- հիմնական կրթություն, մանկավարժ խմբագիր` Մարիետ Սիմոնյան, խմբագիր` Մարինե Ամիրջանյան
- միջնակարգ կրթություն, մանկավարժ խմբագիր` Գևորգ Հակոբյան, խմբագիր` Հասմիկ Ղազարյան
- մասնագիտական կրթություն, խմբագիր` Գայանե Թերզյան
- անգլերեն համարի խմբագիր՝ Յուրա Գանջալյան
- ռուսերեն համարի խմբագիր՝ Ժաննա Հակոբյան
- վրացերեն համարի խմբագիր՝ Ռինա Շագինյան
- «Դպիրի» մայիսյան անդրանիկ համարի հրապարակումն ավարտել մինչև մայիսի 12-ը` ժամը 24.00։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան