2014թ. ամառային ուսումնական նախագծերի արդյունքներով պարգևատրել կրթահամալիրի աշխատողներին.
- Տաթև Աբրահամյանին՝ ուսումնա-հայրենագիտական ճամփորդությունները, ճամբարները, վերելքները ուսումնական աշխատանք դարձնելու, որպես հայրենագետ ուսուցիչ և ճամբարների հաջողակ ղեկավար մեկնարկելու համար.
- Արտակ Զարգարյանին՝ Իզմիրի տիեզերագիտական ճամբարին կրթահամալիրի սովորողների մասնակցությունն ամենամյա դարձնելու համար.
- Շամիրամ Պողոսյանին՝ Իզմիրի տիեզերագիտական ճամբարին մասնակցությունը ամբողջական ու երկարատև ուսումնական նախագիծ դարձնելու համար.
- Աիդա Պետրոսյանին՝ «Պարտեզ» ամսագրում ամառային զրույցների համար.
- նախակրթականի դաստիարակ Գոհար Սմբատյանին և դաստիարակի օգնական Բուրաստան Օսիպովային՝ «Ամառային պարտեզ» նախագծի կայացման համար.
- Կարինե Բաբուջյանին՝ «Ամառային երևանյան ճամբար» նախագծի հաջող, շարունակություն ապահովող մեկնարկի համար.
- Գայանե Առաքելյանին՝ գեղարվեստի դպրոցի նոր միջավայրի ձևավորման աշխատանքները ուսումնական դարձնելու, սովորողների ակտիվ, անընդհատ ներգրավման համար.
- Կարինե Մացակյանին՝ կրթական օբյեկտների բարելավման, այդ թվում՝ «Սեբաստիա» մարզադաշտի ձևավորման, նախագծման աշխատանքի համար.
- Գևորգ Հակոբյանին՝ Արագածի նվաճումը պատանիների մկրտության ամենամյա-շարունակական ծես դարձնելու համար.
- Վահրամ Մարտիրոսյանին, Անդրանիկ Մանուչարյանին, Ռուբեն Բաղդասարյանին, Նաիրա Հարությունյանին, Ալինա Թումասյանին, Նարինե Եղյանին և Ռոզա Գսպոյանին՝ «Սեբաստիա» մարզադաշտի կառուցման գործում անձնական ջանքերի համար:
Կրթահամալիրի 2014թ. պարգևատրման ֆոնդից յուրաքանչյուրին վճարել 60.000-ական դրամ:
Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան