2014-2015 ուստարվա ձմեռային շրջանում կրթահամալիրի կրթական օբյեկտների ջերմամեկուսացման և ջեռուցման նախապատրաստական աշխատանքներն ավարտելու նպատակով.
- Մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը ավարտել կրթական օբյեկտների ջերմամեկուսացման, դասարաններում, աշխատասենյակներում և ուսումնական այլ տարածքներում հանդերձարանների (կախիչների), արտաքին կոյուղիների ցանցի վերականգնման, նկուղների անվտանգության, լուսավորման և ջերմամեկուսացման, գլխավոր մուտքերի ճանապարհների բարելավման, տանիքների նորոգման՝ կաթոցների վերացման աշխատանքները:
- Մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը սահմանված կարգով ավարտել կրթական օբյեկտների կաթսայատների, ջեռուցման ցանցերի ստուգման և փորձարկման աշխատանքները: Փորձարկման աշխատանքների արդյունքով կազմել կից ներկայացվող նմուշի ակտեր (հավելված 1) և դրանք հրապարակել նոյեմբերի 10-ի վարչական խորհրդում:
- Կաթսայատները ջեռուցել սկսած ս.թ. նոյեմբերի 10-ից՝ ելնելով անհրաժեշտությունից, ապահովելով շենքում 18-20 աստիճան տաքություն: Կրթական օբյեկտների ջեռուցման աշխատակարգերը սույն հրամանի պահանջների հաշվառմամբ, սահմանում են կրթական օբյեկտների պատասխանատուները (հավելված 2):
- Կրթահամալիրի ընդհանուր հարցերով փոխտնօրեն Ռուդիկ Սահակյանցին ճանաչել կրթական օբյեկտների կաթսայատների անվտանգ շահագործման պատասխանատու:
- Հաստատել կրթական օբյեկտների անվտանգ ու անընդհատ ջեռուցման ցանցի սպասարկման համար պատասխանատուների և կաթսայատների հնոցապանների ցուցակը (հավելված 3):
- Հանձնարարել Ռուդիկ Սահակյանցին մինչև ս.թ. նոյեմբերի 6-ը յուրաքանչյուր կրթական օբյեկտ ապահովել ջեռուցման տեխնիկական սպասարկման և ջերմամեկուսացման համար պակասող պիտույքներով և գործիքներով:
- Հանձնարարել Ռուդիկ Սահակյանցին մինչև ս.թ. հոկտեմբերի 22-ը դպրոցների ղեկավարների հետ կազմել կրթական օբյեկտների` ձմռան նախապատրաստման շիննորոգման, շինբարելավման աշխատանքների ցանկը և ժամանակացույցը այն հաշվով, որ այդ աշխատանքները հիմնականում ավարտվեն մինչև նոյեմբերի 10-ը:
- 2014թ. նոյեմբերի 10-ից սկսած` յուրաքանչյուր օր սահմանված կարգով գրանցել.
- կրթական օբյեկտի սպառած գազի, էլեկտրաէներգիայի, ջրի ծախսերը,
- կրթական օբյեկտի միջանցքների, դասասենյակների, ուսումնական այլ տարածքների ջերմաստիճանները:
- Հրամանում նշված անձանց անհատապես ծանոթացնել հրամանին, իսկ կրթահամալիրի աշխատողներին և սովորողներին` կայքի միջոցով:
Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան