Կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով և 2014-2015 ուսումնական տարա ուսումնական օրացույցով 2015թ. հունվարի 19-30-ին կրթահամալիրի դպրոցները գործում են որպես ուսումնական ճամբարներ: Այդ նպատակով.
- նշանակել ճամբարների ղեկավարներ.
- Հիմնական դպրոցում՝ Գոհար Բալջյան
- Նոր դպրոցում՝ Կարինե Պետրոսյան
- Դպրոց-պարտեզում՝ Տաթև Բլեյան
- Գեղարվեստի կրտսեր դպրոցում՝ Արմինե Թոփչյան
- Միջին դպրոցում՝ Մարիետ Սիմոնյան
- Ավագ դպրոց-վարժարանում՝ Գևորգ Հակոբյան
- Գեղարվեստի ավագ դպրոցում՝ Գայանե Առաքելյան
- Արհեստագործական ավագ դպրոց-քոլեջում՝ Արտյոմ Խաչատրյան
- ճամբարների բացումը դպրոցներում՝ հունվարի 19-ի ընդհանուր պարապմունքներով.
- հաստատել ճամբարների աշխատակարգ` կրտսեր (հավելված 1), միջին և ավագ (հավելված 2) դպրոցների համար.
- ճամբարների կառուցվածքը, ուսուցիչ պատասխանատուներին և ռեժիմները հաստատում են ճամբարի պետերը.
- ճամբարային ռեժիմները կազմելիս նկատի ունենալ, որ ճամբարի ընթացքում նախապատրաստվում և կազմակերպվում են հանրակրթական ստուգատեսները` «Թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ», բնագիտա-տեխնիկական և մարմնամարզական: Ճամբարային ռեժիմում ներառվում են.
հունվարի 19-23-ին.
- ստուգատեսների նախապատրաստական աշխատանքներ
- ստուգատեսների հայտերի գրանցում
- հրապարակված հայտերի դիտում-քննարկումներ
- սովորողների ընտրությամբ և ակումբային գործունեություն
- հայրենագիտական ճամփորդություններ
- ստուգատեսների տարածում հանրապետության դպրոցներում
- կրթական փոխանակումներ
- ստուգատեսների հովանավորների մասնակցության, դրամական աջակցության կազմակերպում
հունվարի 26-30-ին.
- վարպետության դասեր
- առաջնություններ
- ստուգատեսներին ներկայացված նյութերի քննարկումներ
- ստեղծագործական հավաքներ
- ստուգատեսյան նյութերի գնահատում
- expo-ցուցադրություններ
- ուսումնական նյութերի, պիտույքների, գրականության տոնավաճառներ
- նորամուտներ
- ստուգատեսների բացման-փակման համերգ-ներկայացումներ
- ասուլիսներ
- ստուգատեսների հովանավորների մասնակցության, դրամական աջակցության կազմակերպում
- ուսումնական ճամբարների փակումը` հունվարի 30-ի ընդհանուր մեդիաուրբաթ-համերգ. պատասխանատու` Սյուզի Մարգարյան.
- հրամանի կատարման վերահսկումը հանձնել Նաիրա Նիկողոսյանին:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան
Հավելված 1
Կրտսեր դպրոցների աշխատակարգ
09։00-12։15 Աշխատանք ջոկատներով
12:20-12:35 Ընդհանուր պարապմունք
12:35-13:00 Ընդմիջում
13:00-14:00 Աշխատանք ջոկատներով
Լրացուցիչ կրթության պարապմունքներ
14:00 – 17:00 Երկարացված օրվա ծրագիր
Անհատական, խմբային նախաձռնություններ
Լրացուցիչ կրթություն
14:00 – 14:30 Ընդմիջում
Հավելված 2
Ավագ և միջին դպրոցների աշխատակարգ
09։00 – 09։30 Առավոտյան ընդհանուր պարապմունք
09։30-12։30 Աշխատանք ջոկատներով (սովորողների անհատական-խմբային նախաձեռնություններ, խորհրդատվություն)
12:30-13:00 Ընդմիջում
13:00-14:00 Աշխատանք ջոկատներով (ակումբներով, սովորողների ընտրությամբ խմբերով)
Լրացուցիչ կրթության պարապմունքներ
14:00 – 17:00 Երկարացված օրվա ծրագիր
Անհատական, խմբային նախաձռնություններ
Լրացուցիչ կրթություն