• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ծաղկաձորի միջնակարգ դպրոցի նոր բլոգը

Ծաղկաձորի միջնակարգ դպրոցում ներկայացրինք նաև մեր բլոգները: Բոլորին հետաքրքրեց բլոգ ունենալը: Դա դպրոցի թե՛ սովորողների և թե՛ դասավանդողների համար հաճելի նորություն էր: Համակարգչային շահագործման խմբի սովորողներ Արան և Դավիթը օգնեցին սովորողներին բացել բլոգներ իրենց և դպրոցի համար: Սովորողներին բացատրեցինք  ինչպես  օգտվել բլոգներից և նյութեր տեղադրել: Նրանք իրենց բլոգներում տեղադրեցին իրենց առաջին նյութերը: 11-րդ դասարանցի Ռաֆայել Բադալյանը բլոգում տեղադրեց Դիջիթեքին ներկայացրած իր նյութը:                                                    Սվետլանա Մանգասարյան