«Ծաղկունքի բաց դպրոց» հիմնադրամի հետ կրթական փոխանակումների 2015թ. ծրագրով Ծաղկունքի գեղարվեստական հանրակրթության ծրագրում ընդգրկված խեցեգործության խումբը (հավելված) 2015թ. ապրիլի 27-28-ին մասնագիտական պրակտիկան անցնելու է կրթահամալիրում: Ընդունելությունը պատշաճ կազմակերպելու նպատակով.
- ընդունելության պատասխանատու ճանաչել գեղարվեստի ավագ դպրոցի կազմակերպիչ Գայանե Առաքելյանին.
- խմբի գիշերումը կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնի Գեղարվեստի դպրոցի կացարանում.
- սնունդը` նախաճաշ, ճաշ և ընթրիք, կազմակերպել Գեղարվեստի դպրոցի խոհանոցում (նախաճաշ, ընթրիք՝ 300-ական դրամի չափով, ճաշ՝ 500-ական դրամի չափով).
- հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։
Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան
Հավելված
- Արմինե Հակոբյան- ղեկավար
- Հակոբ Հակոբյան
- Սասուն Զիրոյան
- Լիլիթ Կարապետյան
- Հովհաննես Առաքելյան
Ծրագրի ղեկավար՝Նորայր Այվազյան