2015թ. մայիսի 5-ին՝ ժամը 15.00, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի մեծ դահլիճում (Հովսեփ Էմինի փողոց 123) կայանալու է ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի սովորողների ամենամյա կրթաթոշակի մրցանակի հանձնաժողովի հանդիպումը թեկնածու դպրոցների ղեկավարների և թեկնածու սովորողների հետ։ Կրթահամալիրից մրցանակի հավակնորդների մասնակցությունը արդյունավետ կազմակերպելու նպատակով.
- հանդիպմանը մասնակցելը համարել ուսումնական աշխատանք.
- հաստատել կրթահամալիրից հանդիպման մասնակիցների ցուցակը.
- Գևորգ Հակոբյան, Ավագ դպրոց վարժարանի ղեկավար
- Լիլիթ Մելքումյան, դասավանդող
- ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա մրցանակի հավակնորդներ
- մրցանակի հավակնորդներին` մինչև մայիսի 10-ը ուսումնասիրեն ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի սովորողների ամենամյա կրթաթոշակի կազմակերպման մասին տեղեկություններ, նյութեր, իրենց բլոգներում հրապարակեն իրենց ուսումնական գործունեությունը և նախասիրությունը ներկայացնող հոլովակներ.
- խմբի հետ հանդիպման գնալը նախապատրաստում է Լիլիթ Մելքումյանը. գնում են անհատական թվային միջոցներով, կրթահամալիրային տարբարանշաններով.
- հանդիպումը mskh.am-ում լուսաբանում են նույն օրը.
- խմբի մեկնումը` Մայր դպրոցից` կրթահամալիրի ավտոբուսով։
Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան