Մայիսյան 10-րդ հավաքի շրջանակներում Էկոլոգների ակումբը անցկացրեց ակումբային բաց պարապմունք «Խազեր» էկոլոգոմշակութային ՀԿ-ի ղեկավար Ամալյա Համբարձումյանի հետ:
Քննարկեցինք էկոտուր 2016-ին «Խազեր» էկոլոգոմշակութային ՀԿ-ի մասնակցության ձևը, ապա տիկին Ամալյան հետաքրքիր պարապմունք անցկացրեց բնապահապանական խնդիրների մասին: Ներկայացրեց նաև այն նախագիծը, որն իրականացրել են Արփի լճի շրջակայքում: Ախուրյան գետի հունի բարձրացման և դեղին կոճոռ բույսի վերականգնման աշխատանքները արվել է հենց իրենց նախաձեռնությամբ և անմիջական գործունեությամբ:
Բնապահպանական ոլորտում մեր գործընկեր կազմակերպությունները համալրվեցին ևս մեկով,որը արդյունք է Բնապահպանական կրթական ցանցին Կրթահամալիրի անդամակցելուն: