«Սեբաստացիներ» համերգասրահում երաժշտագետ, կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանը անցկացրեց դասախոսություն- հանդիպում կրթահամալիրի սովորողների, դասավանդողների հետ: Հանդիպման ժամանակ խոսվեց ժողովրդական երգի յուրահատկությունների, բնություն-երաժշտություն կապի մասին: Դասախոսության ընթացքում երաժշտագետը երգեց երգերի պատառիկներ, նվագեց՝ առավել կենդանի դարձնելով հայ երգի մատուցումը:«Իմ նպատակն է հայ երեխային հաղորդել հայրենիքի շունչը, էությունը, որպեսզի պահեն իրենց մեջ ու հետագայում փոխանցեն ուրիշներին: Որ ինչքան էլ տարվեն ժամանակակից աշխարհի հովերով, իրենց ներսում երբեք չկորցնեն իրենց ժառանգված հայրենիքը. չէ՞ որ դա ժառանգություն է՝ անկախ նրանից՝ ուզո՞մ ենք, թե՞ ոչ: Յուրաքանչյուրիս հոգում էլ կա հայրենի մշակույթը»,- ասաց արվեստագետը:
«Արշավականներ» ակումբ
Սիմոնյան Արփի